RSS

Այգաբաց

Բացվում է դանդա~ղ,

Հրեղեն օրը խաղա~ղ,

Հնչում է հիմնական, Արևելքի երգը մոգական:

Զարթնում է նա, նրա ոգին

Ժպտում ամեն ակընթարթին,

Նայում է հեռու~ արևելքին

Կրակ է նրա սիրտն ու ոգին:

Բուրում են այգու թարմ ծառերը կանաչ,

Լսվում է վճիտ առվի երգը`<<կա~չ կա~չ>>

Հանդարտ քամու պարը վայել,

Դող տալիս անտառին ջահել:

Մութն իջնում է շղարշի նման,

Լուսինն է ժպտում վերին անշարժ

Լսվում է մթին անտառի օրօրոցը,

Տխուր վոռնոցը միայնակ մի շան:

Հեղինակ`Արաքս Թովմասյան:

 

 

Շաաաաաաաաաաաաաաատ ծիածաղելի է

 

Ջազ լսեք

Ջազը երաժշտության տեսակ է, որը սկիզբ է առել Ամերիկայում: Այն ստեղծվել է նեգրերի` սև ամերիկացիների կողմից: Նեգրերը, որպես ստրուկներ, բերվել էին Աֆրիկայից:

Ջազը երաժշտական  տարբեր տեսակների խառնուրդ է: Այն ստեղծվել է Արևմտյան Աֆրիկայում: Դա ստրուկների կրոնական երաժշտությունն էր: Առաջին ջազ նվագախմբերը ստեղծվել են 19-րդ դարի վերջերին: Նրանք նվագում էին տարբեր ակումբներում, մեծ և փոքր քաղաքներում, հատկապես Նոր Օռլեանում: Ամբողջ աշխարհից մարդիկ գալիս էին Նոր Օռլեան` ջազ լսելու համար:Ջազի կարևոր մասը իմպրովիզն է, այս առումով ջազ կատարելը մի փոքր ավելի դժվար է երաժշտական մյուս ուղղություններից:

Ջազը ժամանակի ընթացքում դարձավ ավելի ու ավելի հանրահայտ: Եթե 1920-ական թվականներին  ջազը հանրահայտ էր միայն Ամերիկայում, ապա 1940-ական թվականներից սկսած այն տարածում գտավ Ամերիկայի սահմաններից դուրս:

Այսօր ջազ հնչում է անբողջ աշխարհում:

 

Ջազի արքաները

Կլարնետիստ և կոմպոզիտոր Բենի Գուդման-ը արժանացել է ջազի արքա անվանակոչությանը, պատմականորեն Սվինգի ժամանակաշրջանում նա համարվել է առաջին բենդ լիդերը: Բենի Գուդման-ը եղել է Ռուսիայից էմիգրացվածների տղա:
10 տարեկանից նա ստացել է առաջին կլարնետի դասերը սինագոգում: Պրոֆեսիոնալ արտիստի դեբյուտը կայացել է 12 տարեկանում: 14 տարեկանում նա թողեց դպրոցը, որպեսզի շարունակի իր երաժշտական կարերան: 16 տարեկանում նա ընդունվում է Բենա Պելեկայի օրկեստրը, որտեղ առաջին անգամ ձայնագրվեց , իսկ 20 տարեկանում նա տեղափոխվեց New York, որտեղ աշխատեց ստուդիաներում, ռադիոյում և բրոդվենյան թատրոններում:

Դյուկ Էլինգտոնը `երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար, Էլինգտոն արկեստրի ղեկավար, սվինգի բարձրագույն ներկայացուցիչ:
Ստացել է տնային տաստերակություն: Մայրը տվել է նրան դաշնամուրի դասեր, նա ուներ գեղանկարչության հակումներ, բայց հիմնականում զբաղվեց պարային երաժշտությամբ: Նրա առաջին օրկեստրը`<<Էլինգտոն >> կազմված էր նրա մոտիկ ընկերներից`թմբկահար <<Սոննի Գրիրա>>, սաքսաֆոնիստ`<<Օտտո Խարդվիկա>> շեփորահար`<<Արտուրա Ռետսոնը>>: Եվ այն պատճառով, որ նրանք շատ էին սիրում գեղեցիկ հագուստ, ստացան <<Դյուկ>> մականունը, որը նշանակում է դուքս:

 

Корабль дураков

Иероним Босх,
Корабль дураков
Около 1490-1500 г.г
Масло, дерево.

Что же это за странное и ненадежное судно, на котором шут, монахиня, Францисканец и другие персонажи пьют, рыгают и пытаются поймать открытым ртом пирог или схватить курицу, прицепленную к мачте? Куда их несет? Согласно Фламандской традиции, народные предания, шествия и карнавальные песнопения в образе судна с пирующими осмеивают сумасшедших, развратников и пьниц, отступивших от правил христианской морали и плывущих прямо в ад.

 

Եկեք Ճանաչենք Կոմիտասին

Ես հետևում եմ կայքին և նկատում, թե ինչպիսի հրճվանքով են երեխաները լսում Կոմիտաս: Երբ ես եմ լսում Կոմիտաս, կարծես մի նոր շունչ ու թեթևություն եմ զգում: Կոմիտասի մեղեդին տիեզերական ներդաշնակություն ունի, երբ լսում ես` հոգիդ ձուլվում է ներդաշնակության մեջ: Կոմիտասի երաժշտությունը պարզ ու մաքուր է, հոգևոր, միաժամանակ` թեթև : Երգելով Կոմիտաս` սկսում ես այլ բան տեսնել ու զգալ: Նրա երաժշտությունը պարզ է, երբեմն պտտվում է երեքից-չորս հնչյունների մեջ: Նա երգեր ունի, որոնք ունեն երեք բառ: Ես սիրում եմ նրա մաքուր ձայնը, նրա  երգերը:
Եկեք ճանաչենք ու լսենք Կոմիտաս, թող մեր սրտերը մաքրությամբ լցվեն:

 

Կարդալով

Կարդալով

Կարդալով <<Սասունցի Դավիթ>> էպոսը ես հակացա, որ ոչինչ չի փոխվել մինչ այս ժամանակ: Ճիշտ է հիմա ամեն ինչը զարգացել է, սակայն այդ պայքարները, կռիվները, սրամտությունը և այլն նույնն են: Մարդիկ նույն ձև են մտածում և գործում: Շատերը ստում են և իհարկե պայքարում են մինչև վերջ: Ամենքը ձգտում է իրենը: Մարդիկ խորամանկ են և ստախոս, միևնույն ժամանակ միամիտ, և սրամիտ: Էպոսում ամենքը պայքարում է իր շահերը պաշտպանելու համար: Իմ կարծիքով էպոսում ոչ բարի կա, ոչ էլ չար: Ես ինձ նմանեցնում եմ Մսրա Մելիքին, Սասունցի Դավիթին, մի խոսքով բոլոր հերոսներին էլ նման եմ, քանի որ բոլորն ունեն տարբեր բնավորության գծեր:

 

Ստեղծողի դպրոց

Ստեղծողի դպրոց

Շատ կարևորում եմ, երբ աշակերտը հաճույքով է հաճախում դպրոց, և այն իմ պարտականությունների մեջ է մտնում: Առավել կարևորում եմ խոսքի ազատությունը: Խոսելով դպրոցի առավելությունների մասին, ուզում եմ նշել`մեդիա կրթությունը: Տպավորիչ է, որ յուրաքանչյուր ոք կարող է ինքնահաստատվել և կայանալ, քանի որ մեր դպրոցը կոչվում է ստեղծողի դպրոց:
Դպրոցը ապրում է ակտիվ կյանքով և չի բավարարվում ուղղակի աշակերտի սովորելով: Անհրաժեշտ է, որ սովորողը ակտիվ մասնակցի դպրոցի նախաձեռնություններին:
Առավելությունների մասին խոսելով ուզում եմ ավելացնել, որ դպրոցը հնարավորություն է տալիս մեզ, կողմնորոշվելու հետագա մեր գործունեությունում <<գտնել ինքդ քեզ>>:
Կարևոր հանգամանքներից մեկը դպրոցի կայքն է, որտեղ կարող է արտահայտվել ցանկացած ոք տարբեր մտքերով:
Ես պարտավոր եմ համարում ինձ օգտվել այս առավելություններից, հակառակ դեպքում անիմաստ է հաճախել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:
Կլինեն որոշակի թերություններ, որոնք կշտկվեն ժամանակի ընթացքում, և այն մտքերը, որոնք դրված են մեր դպրոցի ուսումնական հիմքում, ձեռք կբերեն ավելի բարձր որակ:

 

Իմ տեսակետը կրոնի, հավատի մասին

Ես քրիստոնյա եմ և հավատում եմ Աստծուն: Հավատքը ինձ համար մի ողջ ուժ է, մաքրություն, սեր, որից կախված է ամեն ինչ: Ես ընդունում եմ կրոնը, հավատքը: Այցելում եմ եկեղեցի, մասնակցել եմ պատարագներին: Ինձ դուր է գալիս եկեղեցու անդորրը, աուրան, խունկի հոտը: Ես այդտեղ ինձ շատ հանգիստ եմ զգում և մաքուր: Մարդիկ եկեղեցում պետք է լինեն շատ ազնիվ, անկեղծ, մաքուր, հանգիստ և իրական:
Այս հավիտենական կյանքում ապրում է մարդը և պայքարում է իր գոյության համար: Հատուկ, թե հասարակ, հարուստ, թե աղքատ. Ուզում են ապրել և լավ ապրել:
Մարդիկ կան, որոնք ձգտում են վեհ գաղափարների, ուզում են հասնել կատարելության:
Մարդիկ էլ կան, որոնք ուզում են վայելել կյանքի հրաշքներն ու հրապույրները:
Մարդիկ էլ կան, որոնք իրենց ինքնամոռաց աչքերով նայում են երկնքի կապույտին և իրենց հանգիստը ուզում են առնել այդ անհայտությունում: Ինչևէ, այս ամենին հասնելու համար նրանք բոլորն էլ պետք է ճիշտ ապրեն, սիրեն, հավատան ու փառաբանեն Աստծուն: